Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Միացյալ Նահանգները փորձում է ստանալ Սնոուդենին

Միացյալ Նահանգները փորձում է ստանալ Սնոուդենին
30.07.2013 | 16:30

ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակցին, ըստ ամենայնի, ՌԴ իշխանությունները պատրաստվում են ժամանակավոր ապասատան տրամադրել, իսկ սա նշանակում է, որ ԱՄՆ-ը կարող է ձեռք քաշել Սնոուդենին պատասխանատվության ենթարկելու մտքից: Այսօր Վաշինգտոնը տեղեկացրել է Մոսկվային, թե պատրաստ է Սնոուդենին անձնագիր տրամադրել սահմանափակ ժամկետով, ինչը թույլ կտա նրան վերադառնալ հայրենիք: ԱՄՆ-ի արդարադատության նախարար Էրիկ Հոլդերը ՌԴ արդարադատության նախարարության հասցեով հարցում է ուղարկել: Նամակում նշվում է ամերիկյան իշխանությունների կողմից լրտեսության մեջ մեղադրվող Սնոուդենին անձնագիր տրամադրելու պատրաստակամության մասին և ասվում, թե ամերիկյան կողմը ռուսական կառավարությանը կարող է հավաստագիր ներկայացնել, որ ԱՄՆ վերադարձի դեպքում Սնոուդենի նկատմամբ մահապատիժ չի կիրառվի: Հիշեցնենք, որ ՌԴ իշխանությունները Էդվարդ Սնոուդենին ԱՄՆ-ին չհանձնելու պատճառներից մեկը համարում էին Միացյալ Նահանգներում գործող մահապատժի հոդվածը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1054

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ