Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Տանկով քաղաքակիրթ երկիր չեն գնում

Տանկով քաղաքակիրթ երկիր չեն գնում
31.07.2013 | 15:09

Եգիպտոսի պաշտոնանկված նախագահ Մուհամեդ Մուրսիի որդին` Ուսամա Մուրսին հույս ունի, որ «ռազմական հեղաշրջումը շուտով կավարտվի» և իր հայրը կվերադառնա պաշտոնին: Հուլիսի 3-ից հետո նա հորը չի տեսել և լուր չունի հորից, բնականաբար` անհանգստանում է նրա անվտանգության համար: ABC News -ին հարցազրույցում Ուսամա Մուրսին ասել է, որ տանկով քաղաքակիրթ երկիր հնարավոր չէ գնալ, արևմուտքում նրա կարծիքով բանակը չէր կարող ընտրված նախագահին պաշտոնանկել: Ըստ որդու` իր հայրը «ազատության, ժողովրդավարության, լեգիտիմության գաղափարն է բոլոր եգիպտացիների համար»:

Դիտվել է՝ 1089

Մեկնաբանություններ