ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Հորդանանն իր տարածքը չի տրամադրի Սիրիայի դեմ հարձակումների համար

Հորդանանն իր տարածքը չի տրամադրի Սիրիայի դեմ հարձակումների համար
02.09.2013 | 10:40

Հորդանանն իր տարածքը չի տրամադրի որպես Սիրիայի դեմ հարձակումների պլացդարմ։ Այդ մասին Ամմանում հայտարարել է երկրի վարչապետ Աբդալա ան-Նուսուրը։
Ելույթ ունենալով քաղաքացիական պաշտպանության բարձրագույն խորհրդում՝ կառավարության ղեկավարը հաստատել է, որ Հորդանանը ոչ մի դեպքում չի դառնա հարևան արաբական երկրի վրա հարձակման հենակետ։ Նրա խոսքով՝ Հորդանանի ո՜չ հողային, ո՜չ էլ օդային տարածքները չեն օգտագործվի Սիրիայի դեմ ռազմական գործողությունների համար։ Միաժամանակ ան-Նուսուրը նշել է, որ Հորդանանի Թագավորությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում հյուսիսային սահմանում հնարավոր զարգացումների առնչությամբ։

Դիտվել է՝ 1029

Մեկնաբանություններ