ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Քիմիական զենք օգտագործել են զինված խմբավորումները, որոնց աջակցում է ԱՄՆ-ն

Քիմիական զենք օգտագործել են զինված խմբավորումները, որոնց աջակցում է ԱՄՆ-ն
02.09.2013 | 10:48

Սիրիայի իշխանությունները հայտնում են, որ նախագահ Ասադի դեմ ԱՄՆ ցանկացած ռազմական գործողություն կսատարի «Ալ Կաիդային» և նրա կողմնակիցներին։ Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Մեկդադը նշել է, որ Դամասկոսի մատույցներում քիմիական զենք օգտագործել են զինված խմբավորումները, որոնց աջակցում է ԱՄՆ-ն և ոչ թե սիրիական բանակը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունն ունի ապացույցներ այն մասին, որ սիրիական զինվորականները Դամասկոսի վրա օգոստոսի 21-ի հարձակման ժամանակ կիրառել են քիմիական զենք։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ Սիրիայի դեմ հարձակման մասին որոշումը պետք է հավանության արժանանա Կոնգրեսի կողմից։

Դիտվել է՝ 1045

Մեկնաբանություններ