Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Օբամայի ներկայացրած բանաձևը կվերամշակվի Սենատում

Օբամայի ներկայացրած բանաձևը կվերամշակվի Սենատում
02.09.2013 | 10:51

Ամերիկացի սենատորները մտադիր են փոփոխություններ մտցնել Սպիտակ տան կողմից ներկայացված բանաձևի նախագծում, որը նախատեսում է ռազմական գործողություններ Սիրիայի իշխանությունների դեմ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է դեմոկրատ սենատոր Պատրիկ Լիհին։ «Փաստաթուղթը վերջնական տեսքի կբերվի Սենատում»,- ասել է սենատորը։ Նրա խոսքով՝ շատ օրենսդիրներ կարծում են, որ վարչակազմի առաջարկություններում չի բավարարում կոնկրետությունը։ Բանաձևը պետք է լինի առավել հստակ։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը նախագահ Օբաման պաշտոնական հարցում է ուղարկել օրենսդիր մարմին՝ հարձակման հավանություն ստանալու համար։ Փաստաթղթի համաձայն՝ Պենտագոնի խնդիրն է սիրիական ռեժիմին զրկել զանգվածային ոչնչացման զենքի կիրառման հնարավորությունից։ Միաժամանակ օրինագծում նշվում է, որ սիրիական հակամարտությունը կարող է լուծվել բացառապես քաղաքական ճանապարհով։

Դիտվել է՝ 1073

Մեկնաբանություններ