Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Էրդողանը բավարարված չէ

Էրդողանը բավարարված չէ
02.09.2013 | 11:03

Թուրքիան անբավարար է համարում սիրիական հակամարտությանը սահմանափակ միջամտությունը, որի մասին հայտարարել էին ԱՄՆ-ի իշխանությունները: «Hurriyet»-ը մեջբերել է վարչապետ Էրդողանխ խոսքը. «Մեզ չեն բավարարում սահմանափակ ռազմական գործողությունները։ Դա պետք է լինի, ինչպես եղավ Կոսովոյում»: Վարչապետը հիշեցրել է ՆԱՏՕ-ի միջամտությունը Կոսովոյի հակամարտությանը 1998-1999 թթ., երբ դաշինքի ռազմաօդային ուժերը ռմբակոծեցին Հարավսլավիան: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ասել էր, որ ԱՄՆ-ի հարվածը Սիրիային կլինի սահմանափակ: Էրդողանը համաձայն չէ նրա հետ` «Եթե լսել Քերիին, դա կարող է տեղի ունենալ մինչև G20 գագաթնաժողովը (Սանկտ Պետերբուրգ, սեպտեմբերի 5-6)։ Այդ միջամտությունը չպետք է տևի 1-2 օր, դա պետք է հանգեցնի Սիրիայի ռեժիմի տապալմանը»:

Դիտվել է՝ 1010

Մեկնաբանություններ