Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ագրեսիայի համար արդարացումներ պետք չէ որոնել

Ագրեսիայի համար արդարացումներ պետք չէ որոնել
02.09.2013 | 11:12

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիան ի զորու է հակազդել ցանկացած արտաքին ագրեսիայի: «ԱՄՆ-ի սպառնալիքները չեն կասեցնի սիրիական ժողովրդի պայքարը ահաբեկչության դեմ և չեն փոխի պետության սկզբունքային դիրքորոշումները»: Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Միկդադը գտնում է, որ ագրեսիայի համար արդարացումներ պետք չէ որոնել: Միկդադի կարծիքով` Սիրիայի ռազմական հարվածի հարցը Կոնգրեսի քննությանը հանձնելու որոշման մասին հայտարարելիս ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մտահոգ և անվստահ տեսք ուներ` «Հնարավոր չէ ագրեսիայի համար արդարացում գտնել»,-ասել է Ֆեյսալ Միկդադը: Նա նաև գտնում է, որ Ֆրանսիայի իշխանությունը մոլորության մեջ է գցել իր ժողովրդին և անպատասխանատու քայլեր է ձեռնարկում` «Նրանք աղավաղել են փաստերը և աջակցում են Ալ Կաիդայի պես կազմակերպություններին»:

Դիտվել է՝ 819

Մեկնաբանություններ