Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Հիմարությունների» աղբյուրը ռուսները չեն

«Հիմարությունների» աղբյուրը ռուսները չեն
09.09.2013 | 18:53

Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալքալիանին այսօր «հիմարություն» է անվանել ռուսական կայքերում հրապարակված տեղեկությունը, թե Սիրիայում օգտագործված քիմիական զենքը պատրաստվել է Վրաստանում, Ռիչարդ Լուգարի լաբորատորիայում: Նա ասել է, թե նման «հիմարությունը» անիմաստ է մեկնաբանել և նշել, որ հրապարակումներում նշված լաբորատորիան աշխատում է թափանցիկ, ապահովում է բարձրագույն ստանդարտներ և օգտագործվում է միայն գիտական նպատակների համար:

Հիշեցնենք, որ վերջերս տեղեկություն տարածվեց, թե Սիրիայում կիրառված քիմիական զենքը Սիրիա էր տարվել Վրաստանից` թուրքական բանակի ջոկատների ուղեկցությամբ և ԱՄՆ աջակցությամբ և հանձնվել Սիրիայում «Ալ-Քաիդայի» ջոկատներին: Կից հրապարակվել էր և համապատասխան տեսանյութ, սակայն պետք է նշել, որ տեղեկության աղբյուրը ոչ թե ռուսական ԶԼՄ-ներն էին, այլ ԱՄՆ Պետդեպի նախկին աշխատակիցների «Veterans today» հանդեսը: Հոդվածում հանդեսի խմբագիր, քաղաքական հետախուզության մասնագետ Գորդոն Դաֆը նշել էր, թե այդ ամենի ետևում կանգնած է Ամերիկան: «Veterans today»-ի հոդվածն ու տեսանյութը այստեղ` http://www.veteranstoday.com/2013/08/27/us-contractors-cited-for-syrian-chem-attacks-video/

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 905

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ