ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

ՀՀ վարչապետը մեկնեց Չինաստան

ՀՀ վարչապետը մեկնեց Չինաստան
10.09.2013 | 11:07

Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 9-ին աշխատանքային այցով մեկնել է Չինաստան` մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին: Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Չինաստանի վարչապետ Լի Կեցիանի հետ, կստորագրվեն երկկողմ փաստաթղթեր` պայմանագիր` առևտրատնտեսական համագործակցության, փոխըմբռնման հուշագիր` արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում համագործակցության մասին: Հանդիպումներ կլինեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 1589

Մեկնաբանություններ