Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Երկու քարի արանքում

Երկու քարի արանքում
10.09.2013 | 14:30

Մաքսային միությանն անդամակցելու որոշումն ու ԵՄ ասոցացման համաձայնագիրը շարունակում են մնալ բուռն բանավեճերի և սոցցանցերում քննարկումների հիմնական թեման:

Կա նաև տեսակետ, որ մեզ պետք չեն ո՛չ ԵՄ ասոցացման համաձայնագիրը, ո՛չ էլ Մաքսային միությունը: Թե այդ դեպքում ինչպես պետք է վարվի Հայաստանը՝ չի մանրամասնվում:
Եվրոպացի պաշտոնյաներն էլ արդեն տեսակետներ են հնչեցնում, որ հնարավոր չէ մեկտեղել Մաքսային միությունը ԵՄ ասոցացման համաձայնագրի հետ:
Մասնավորապես, Հայաստանի` 180 աստիճանի շրջադարձից օրեր առաջ անակնկալի եկած Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտն այժմ էլ հայտարարել է. «Համաձայն ենք Միրոսլավ Լարջքակի (Սլովակիայի փոխվարչապետ և արտաքին գործերի ու եվրոպական հարցերի նախարար) հետ, որ Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիրը դուրս է գալիս օրակարգից: Մենք աշխատում ենք ՈՒկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ