ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Երբ հանդիպում են նախարարները

Երբ հանդիպում են նախարարները
13.09.2013 | 17:40

Ժնևում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկում են միջազգային վերահսկողությանը Սիրիայի քիմիական զենքը փոխանցելու խնդիրը: Նախօրեին հանդիպելով` նրանք մամուլի համար կարճ հայտարարություններ արեցին. «Մեր ելակետն է, որ քիմիական զենքի խնդրի լուծումը օրակարգից հանում է Սիրիային հարվածելու հարցը: Վստահ եմ, որ մեր ամերիկացի գործընկերները հաստատուն նախընտրում են հարցի լուծման խաղաղ ճանապարհը»,-հայտարարեց Սերգեյ Լավրովը, իսկ Ջոն Քերին ասաց. «Սիրիայի հարցում ԱՄՆ-ի և Ռուսաստանի տեսակետները տարբեր են, բայց մենք համաձայն ենք, որ ոչ ոք երբեք քիմիական զենք չպետք է կիրառի բնակչության դեմ: Մեր աշխատանքը կարող է սպառնալիքը փոքրացնել, պաշտպանել խաղաղ բնակիչների կյանքը»:

Դիտվել է՝ 1187

Մեկնաբանություններ