Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մովսիսյանի հաղթական գոլը

Մովսիսյանի հաղթական գոլը
14.09.2013 | 22:41

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության հերթական տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալվեց «Վոլգային» ու առավելության հասավ նվազագույն առավելությամբ: Հաղթական գոլի հեղինակը Յուրա Մովսիսյանն է, ով առաջնության շրջանակներում «Սպարտակի կազմում խփեց իր թվով չորրորդ գոլը: Հաղթանակը մոսկովյան ակուբին հնարավորություն տվեց բարձրանալ աղյուսակի երկրորդ հորիզոնական: Խաղին մասնակցել է նաեւ Արաս Օզբիլիսը: Նա փոխարինվել է խաղի 69-րդ րոպեին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1390

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ