Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Ահաբեկչություն Չեչնիայում

Ահաբեկչություն Չեչնիայում
17.09.2013 | 13:12

Ահաբեկչություն Չեչնիայում Չեչենական հանրապետության ներքին գործերի նախարարության շենքի մոտ տեղի է ունեցել ավազակային հարձակում, որի ժամանակ զոհվել են երեք ոստիկաններ, վիրավորվել՝ չորսը: Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ, ահաբեչությունը տեղի է ունեցել կեսգիշերին, Ինգուշեթիայի տարածքում: Ահաբեկիչները «Վազ- 21015» մակնիշի ավտոմեքենայով, որի մեջ եղել են պայթուցիկներ, փորձել են անցնել չեչենական հանրապետության Սունժենսկի տարածաշրջան: Տարածքը հսկող հերթապահ ոստիկանները ժամանակին նկատել են կասկածելի ավտոմեքենան և խոչընդոտել դրա մուտքը տարածք: Ականապատ մեքենայի պայթյունից տեղի է ունեցել բռնկում: Ներքին գործերի տարածքային բաժնի աշխատակիցները բացել են ճանապարհը, և պայթյունը տեղի է ունեցել շենքի մուտքի մոտ: Ահաբեկիչներից մեկի ինքնությունը ճշտվել է՝ հետախուզման մեջ գտնվող ավազակային խմբի անդամ ոմն Մախաուրի: Թե ինչ նպատակով էին պայթուցիկները տեղափոխվում Սուժենսկի շրջան, դեռևս պարզ չէ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1583

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ