ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Արտաքին գործերի նախարարը փոխում է բանակցությունների բառապաշարը

Արտաքին գործերի նախարարը փոխում է բանակցությունների բառապաշարը
17.09.2013 | 13:58

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ արդեն ժամանակն է Սիրիայի ընդդիմությանը ոչ թե համոզել բանակցությունների սեղանի շուրջ նստել, այլ պարտադրել: Եգիպտացի գործընկերոջ` Նաբիլ Ֆահմիի հետ մամլո ասուլիսում Լավրովն ասել է. «Որպեսզի խաղաղության կոնֆերանսը տեղի ունենա, նախ պետք է համոզել ընդդիմությանը մասնակցել կոնֆերանսին: Մենք անընդհատ օգտագործում ենք այս բառը, բայց արդեն ժամանակն է այլ բայ օգտագործել` ստիպել, որ ընդդիմությունը կոնֆերանսին մասնակցի»: Նախարարը նաև հույս է հայտնել, որ որոշ եվրոպական մայրաքաղաքներից հնչող հայտարարությունները չեն խանգարի, որ ԱՄՆ-ը հաստատակամ մնա այն դիրքերում, որ պայմանավորվել են Ժնևի բանակցությունների ընթացքում:

Դիտվել է՝ 1051

Մեկնաբանություններ