ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Եգիպտոսը պատրաստ է աջակցել Սիրիային

Եգիպտոսը պատրաստ է աջակցել Սիրիային
17.09.2013 | 14:03

Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Նաբիլ Ֆահմին հայտարարել է, որ իր երկիրն աջակցում է Սիրիայի հարցով Ժնևյան երկրորդ կոնֆերանսի անցկացմանը` ընդգծելով, որ կոնֆերանսին պետք է մասնակցեն կոնֆլիկտի բոլոր կողմերը: «Մենք պատրաստ ենք աշխատել տարածաշրջանային բոլոր կողմերի հետ, որպեսզի նրանք արդյունավետ դիրք ստեղծեն Ժնևի երկրորդ կոնֆերանսի անցկացման համար»,- ասել է Ֆահմին: Նա հավելել է, որ Կահիրեն և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը կոչ է անում համատեղ քննարկել հարցերը, այլապես սիրիական խնդիրը չի լուծվի երբեք:

Դիտվել է՝ 1088

Մեկնաբանություններ