Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Դեռ ապացուցված չէ Ասադի մեղավորությունը

Դեռ ապացուցված չէ Ասադի մեղավորությունը
17.09.2013 | 14:09

Եվ այսպես` ՄԱԿ-ի փորձագետների հաշվետվությունը հրապարակվեց, ըստ որի՝ օգոստոսի 21-ին Սիրիայի Դամասկոս քաղաքի մերձակայքում իսկապես կիրառվել է քիմիական զենք: Ըստ փորձագետների՝ օգտագործվել է 350 լիտր զարին: ՄԱԿ-ի փորձագետների խնդիրն է եղել հետազոտել քիմզենքի օգտագործման հավանականությունը, և նրանք եկել են այն եզրահանգման, որ կասկածները հիմք ունեին: Նրանց հանձնարարված չէր հայտնաբերել մեղավորներին:

Այսօր ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռեյսը հայտարարել է, թե ՄԱԿ-ի փորձագետների հաշվետվությունը հաստատում է կասկածը, թե քիմզենքը կիրառել են Սիրիայի իշխանությունները, թեև հաշվետվության մեջ նման հիշատակում չկա: Ըստ խորհրդականի, փորձագետների ներկայացրած տեխնիկական ապացույցները բարձրորակ զարինի և որոշ տեսակի հրթիռների գործածման վերաբերյալ թույլ են տալիս մտածել, որ քիմհարձակումը իրականացրել է Բաշար Ասադի ռեժիմը, քանի որ, Ռեյսի խոսքով, նման հնարավորությունների տիրապետում են Սիրիայի իշխանությունները: Ռեյսն ասել է, թե ԱՄՆ-ը կշարունակի աշխատել ՌԴ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ՄԱԿ-ի հետ, սակայն եթե դիվանագիտական միջոցները արդյունք չտան, ԱՄՆ-ը պատրաստ կլինի անցնելու գործողությունների: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայի հարցով անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է, թե ՄԱԿ-ի փորձագետների հաշվետվությունը չի ներառում քիմհարձակման մեղավորներին, և պատասխանատուների հայտնաբերման հետազոտության համար անհրաժեշտ է նոր որոշում ընդունել:
Այս ֆոնին երեկ Վաշինգտոնում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին պատկանող շենքում տեղի ունեցած ողբերգական միջադեպը հարցերի տեղիք է տալիս: Ընկերության ծառայողը մինչև ատամները զինված գնդակահարել է 12 մարդու և մահացել ոստիկանության հետ փոխհրաձգության արդյունքում: Ըստ նախնական տվյալների՝ հանցագործը միայնակ է գործել, թեև քննությունը դեռևս չի ավարտվել: Վաշինգտոնի քաղաքապետ Վինսենթ Գրեյը հայտարարել է, թե չի բացառվում, որ իրականացվել է ահաբեկչություն, թեև լուրջ հիմքեր դրա համար չկան: Կառույցը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, աշխատում է 3000 մարդ: Եթե Վաշինգտոնում տեղի ունեցածը դիտենք ոչ անհավանական ահաբեկչության տեսանկյունից, ապա կարելի է մտածել Սիրիայի ապստամբների մասին: Սիրիայի ազատ բանակի ղեկավարները և Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարի դուրս եկած այլ ուժեր ակնհայտ դժգոհություն էին հայտնել Սիրիայի դեմ ռազմական ուժ կիրառելուց առժամանակ հրաժարված ԱՄՆ-ի որոշումից: Նրանք միջազգային հանրությանը կոչ էին արել չհավատալ Ասադի խոստումներին և իրականացնել Սիրիայի բանակը ոչնչացնելու ծրագիրը: Ինչ վերաբերում է Ասադի ռեժիմին, Ասադը Ռուսաստանի աջակցությամբ հասավ հարցի խաղաղ կարգավորմանը և գոնե այս փուլում գոհ է իրադարձությունների նման զարգացումից: Եթե հաստատվի ահաբեկչության վարկածը, ապա ԱՄՆ-ի իշխանությունները գուցե և բախվեն տհաճ փաստի:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1058

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ