ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Եվրասիական միության համաձայնագիրը գործնականում պատրաստ է ստորագրման

Եվրասիական միության համաձայնագիրը գործնականում պատրաստ է ստորագրման
18.09.2013 | 17:06

2015-ի հունվարի 1-ին ստեղծված կլինի Եվրասիական միությունը, երբ կհայտնվի Եվրասիական խորհրդարանը և որքանով ՀԱՊԿ-ը կկարողանա պաշտպանել եվրասիական տարածքի անվտանգությունը` այս հարցերը դեռ կոնկրետ պատասխաններ չունեն: ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Եվդոկիմովը գտնում է, որ տնտեսական ինտեգրման համար շատ լավ բազա է ստեղծված` Մաքսային միությունը և միասնական տնտեսական տարածքը: Երեք պետությունների` Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի, նախարարությունների ու գերատեսչությունների փորձագետներն արդեն աշխատում են Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրի վրա, որը նախատեսվում է կնքել 2014-ի կեսերին: Եվդոկիմովը այս ժամկետը ռեալ է համարում, որովհետև միության իրավաբանական բազան արդեն ստեղծված է և այժմ ընդամենը վերացվում են այն խոչընդոտները, որ կան տնտեսական փոխհարաբերություններում: ԱԳՆ ներկայացուցիչը հաստատել է, որ գործնականում երեք պետությունների դիրքորոշումները արդեն համաձայնեցված են:

Դիտվել է՝ 1118

Մեկնաբանություններ