Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սպասենք ռուսական նոր ճնշումների

Սպասենք ռուսական նոր ճնշումների
19.09.2013 | 12:05

Մոլդովական «Панорама» կայքը տեղեկացնում է, որ խստացվել է վերաբերմունքը Մոլդովայից ՌԴ մեկնող աշխատանքային միգրանտների նկատմամբ: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հազարավոր աշխատանքային միգրանտներ արտաքսվել են ՌԴ-ից: Իսկ վերջին մեկ շաբաթում որոշ մոլդովացիների ռուս սահմանապահները պարզապես չեն թողնում հատել սահմանը: Տրանսպորտային ընկերության ղեկավար Գեորգի Գրոսուն կայքին ասել է, թե չգիտե ինչպես է անդրադարձել մոլդովական գինիների նկատմամբ արգելքը բեռնափոխադրումների վրա, բայց ուղևորափոխադրումների վրա ճնշումը զգալի է: Եթե նախկինում մանր խախտումների դեպքում մոլդովացիներին պարզապես տուգանում էին, այժմ նման բաների համար սահմանի վրա նրանց անձնագրում արտաքսման կնիք է դրվում: Նման անձնագրով մոլդովացիները իրավունք չունեն հինգ տարվա ընթացքում Ռուսաստան վերադառնալու:

Վերջին օրերին ՌԴ-ի իրականացրած տնտեսական ճնշումները ակնհայտորեն ուղղված են ՈՒկրաինայի և Մոլդովայի կողմից ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը Մաքսային միությունից նախընտրելու դեմ:
ՌԴ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշչենկոն հայտարարել է, թե ՈՒկրաինան և Մոլդովան ցանկություն չեն ցուցաբերում բանակցություններ վարելու և քննարկելու ոչ պարզ հարցերը, առանց որոնց լուծման անհնար է առևտրի վերականգնումը: Ի պատասխան մոլդովական գինիների արգելքի եվրոպական երկրների արձագանքին, Օնիշչենկոն եվրոպացիներին խորհուրդ է տվել գնել այդ ապրանքը և պրոբլեմը կվերանա. «Ռուսաստանը կազատվի անորակ ալկոհոլից և Մոլդովայի տնտեսությունը չի տուժի»: Ելնելով Օնիշչենկոյի պատասխանի տրամաբանությունից, կարելի է ենթադրել, որ ճնշումները այս երկրների նկատմամբ շարունակվելու միտում ունեն, և առաջիկայում դրանց չափաբաժինը կավելանա ՈՒկրաինայի նկատմամբ, որի կառավարությունը երեկ հաստատել է ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի նախագիծը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 772

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ