ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Նախագահին պատասխանել է սենատորը

Նախագահին պատասխանել է սենատորը
19.09.2013 | 13:54

ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ սենատոր Ջոն Մաքքեյնը կատարել է խոստումը` նա պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «New York Times»-ում հրապարակված հոդվածին «Պրավդա» թերթում, որ իր կարծիքով Ռուսաստանի ամենահեղինակավոր թերթն է երևի: ՌԴ նախագահին անվանելով բռնակալ` սենատորը եզրակացրել է, որ ռուսներն ավելի լավ տիրակալի են արժանի: Նրա գնահատականով` Պուտինը մեղավոր է կոռուպցիայի, բռնությունների համար և երկիրը շահադիտական նպատակներով է ղեկավարում: «Նա չի նպաստում, որ աշխարհում Ռուսաստանի հեղինակությունը դրական լինի: Նա խարխլում է այդ հեղինակությունը: Նա Ռուսաստանը դարձրել է բռնակալների բարեկամ, հալածվածների թշնամի և անհուսալի դաշնակից այն երկրների համար, որ ձգտում են առավել անվտանգ ու բարգավաճ դարձնել աշխարհը»,-գտնում է Մաքքեյնը: Ինչպես և սպասվում էր` ՌԴ նախագահի հոդվածին պատասխանել է ոչ թե ԱՄՆ նախագահը, ինչը թելադրում է արարողակարգային հիերարխիան, այլ ԱՄՆ-ում իջեցրել են պատասխանի մակարդակը մինչև սենատորական:

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ