ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

ՈՒկրաինան հաստատուն հեռանում է դեպի Արևմուտք

ՈՒկրաինան հաստատուն հեռանում է դեպի Արևմուտք
21.09.2013 | 19:18

ՈՒկրաինայի կառավարությունը հավանություն է տվել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրին, որը նախատեսում է ազատ տնտեսական գոտու ստեղծում: Կիևը մտադիր է փաստաթուղթը ստորագրել նոյեմբերին Վիլնյուսում: Համաձայնագիրն ունի 7 բաժին և 486 հոդված, հիմնականում տնտեսական համագործակցության վերաբերյալ: Ընդհանուր սկզբունքներից բացի փաստաթուղթը ներառում է բաժիններ` քաղաքական երկխոսության և բարեփոխումների, քաղաքական ասոցիացիայի, արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում համագործակցության և համաձայնեցման, արդարադատության, ազատության և անվտանգության, առևտրի և առևտրին առնչվող հարցերի, տնտեսական և ճյուղային համագործակցության, ֆինանսական համագործակցության և կեղծարարության դեմ պայքարի վերաբերյալ, նաև` ինստիտուցիոնալ և ընդհանուր դրույթներ:

Դիտվել է՝ 1010

Մեկնաբանություններ