ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Խաղաղության միջազգային օրվա կոչերից

Խաղաղության միջազգային օրվա կոչերից
21.09.2013 | 19:23

Խաղաղության միջազգային օրվա առիթով ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարան կոչ է արել ակտիվացնել ԵԱՀԿ տարածքում եղած կոնֆլիկտների խաղաղ լուծման ուղղությամբ. «Խաղաղության միջազգային օրը առաջարկում է ամբողջ աշխարհում բռնության ու ռազմական գործողությունների դադարեցման առանձնահատուկ հնարավորություն: ԵԱՀԿ տարածքում ձգձգվող կոնֆլիկտները մնում են լարվածության ու սպառնալիքի հիմնական աղբյուրները: Հարկավոր է կրկնապատկել ջանքերը՝ ստեղծելու այդքան անհրաժեշտ քաղաքական կամք, ու որպեսզի երկրներին օգնենք գտնել կոնֆլիկտների խաղաղ լուծումներ»: Կոժարան կարծում է, որ ԵԱՀԿ-ն ունի ստուգված ու հուսալի գործիքներ՝ կարգավորելու բանակցային գործընթացը, որը կկարողանա երկրների միջև ստեղծել վստահության մթնոլորտ ու շարունակել ճանապարհը դեպի կոնֆլիկտների հաստատուն լուծում:

Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ