Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Ժիրինովսկին մտադիր է մասնակցել ՌԴ նախագահական ընտրություններին`նույնիսկ 90 տարեկան հասակում

Ժիրինովսկին մտադիր է մասնակցել ՌԴ նախագահական ընտրություններին`նույնիսկ 90 տարեկան հասակում
22.09.2013 | 12:50

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել ՌԴ նախագահական ընտրություններին` ընդհուպ մինչև 2036 թվականը: Ազատական դեմոկրատների ղեկավարն արդեն հինգերորդ անգամ է փորձում զբաղեցնել նախագահի աթոռը: Ժիրինովսկին պատրաստ է առաջադրվել նաև վերջին ընտրություններում, 2036 թվականին` 90 տարեկան հասակում: Նա չի ուզում , որ իր հավատարիմ ընտրողներն իր մասին ասեն. «Ժիրինովսկին հոգնել է, ձանձարացել և թողել ամեն ինչ»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1493

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ