ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

10 հազարանոց միտինգ Բաքվում, որին մասնակցում էին 2000 ցուցարար

10 հազարանոց միտինգ Բաքվում, որին մասնակցում էին 2000 ցուցարար
23.09.2013 | 15:45

Սեպտեմբերի 22-ին Բաքվում ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ ընդունվել է հռչակագիր նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածուի քարոզարշավը նորմալ անցկացնելու և քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու պահանջներով: Ադրբեջանի դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի միասնական թեկնածուն հոկտեմբերի 9-ին ընտրություններում Ջամիլ Հասանլին է, նրա մարզային նախընտրական հանդիպումները իշխանությունները փորձում են խոչընդոտել: Իշխանության հաշվարկներով միտինգին ներկա է եղել 2000 մարդ, ընդդիմադիրները հաշվել են 10000 կողմնակցի:

Դիտվել է՝ 2273

Մեկնաբանություններ