Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Pussy Riot»-ի անդամին սպառնում են սպանել

«Pussy Riot»-ի անդամին սպառնում են սպանել
23.09.2013 | 17:07

Ռուսական «Pussy Riot» փանք խմբի անդամ Նադեժդա Տոլոկոննիկովան, ով ազատազրկման մեջ է երկու տարի ժամկետով, այսօրվանից հացադուլ է հայտարարել: Նա իր ամուսնուն փոխանցած նամակում գրել է, թե իր հացադուլն ուղղված է գաղութում առկա անթույլատրելի պայմանների դեմ, և գաղութի վարչակազմը սպառնում է իրեն սպանել: Նադեժդայի ներկայացմամբ` Մորդովայում գտնվող գաղութում անմարդկային պայմաններ են, բանտարկյալները աշխատում են օրական 16 ժամ` գրեթե բոլոր կիրակիներին, բանտարկյալներին հանգստի օր տրվում է մեկուկես ամիսը մեկ անգամ, նրանք հաճախ ենթարկվում են բռնության, նրանց ծեծում են, վախեցնում: Եվ այդ ամենը կատարվում է այլ բանտարկյալների միջոցով, ովքեր ջոկատների ավագներ են կամ բրիգադի վարպետներ` գաղութի ղեկավարության հրահանգով:

Հիշեցնենք, որ Նադեժդան և ևս խմբի երկու անդամ անցյալ տարի ազատազրկվեցին Քրիստոս Փրկչի տաճարում «Տիրամայր, հեռացրու Պուտինին» երգ-աղոթքը կատարելու համար: Նադեժդան պուտինյան ռեժիմի զոհերից մեկն է, ով երկու տարով Մորդովայի ուղղիչ աշխատանքային գաղութում համալրում է Ռուսաստանում խոսքի և խղճի ազատության համար դատապարտվածների շարքը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ