Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՈՒկրաինան ՌԴ-ին` «Գործիդ գնա, Վասյա»

ՈՒկրաինան ՌԴ-ին` «Գործիդ գնա, Վասյա»
25.09.2013 | 13:19

ՈՒկրաինան չուշացրեց պատասխանը. նա չի վախենում ռուսական սպառնալիքներից: ՈՒկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարը հայտարարել է, թե ՈՒկրաինան և Եվրոպան դիվերսիֆիկացրել են բնական գազի մատակարարումը, և այլևս անհնար է Մոսկվայի հետ «գազային պատերազմների» կրկնությունը:

Օրերս ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ասել էր, թե ՈՒկրաինան չի կարող համատեղել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը և Մաքսային միությանը միանալը: Նա նշել էր, որ իր ընտրությունը ԵՄ-ի օգտին կատարելուց հետո ՈՒկրաինան կկորցնի առևտրային արտոնությունները Ռուսաստանի հետ: Ավելի վաղ ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը նշել էր, թե ՈՒկրաինայի` Մաքսային միությանը միանալը նրան հնարավորություն կտա Ռուսաստանից գազ ստանալ ռուսական սպառողների գներով: Հայտնի է, որ ՈՒկրաինան արդեն մի քանի տարի փորձում է իջեցնել ռուսական գազի գինը և այս ճանապարհին հաջողություններ չունենալով, ի վերջո, որոշել է փոխել իր քաղաքականությունը` գազ գնելով Եվրոպայից: ՈՒկրաինայի էներգետիկայի և ածխային արդյունաբերության նախարար էդուարդ Ստավիցկին պարզաբանելով խնդիրը ասել է, թե ՈՒկրաինան մշտական բանակցությունների մեջ է և արդեն լուծել է Եվրոպայից գազ ներկրելու հարցը: Այժմ ՈՒկրաինան գազ է ստանում Լեհաստանից և Հունգարիայից, իսկ ապագայում, ըստ Ստավիցկու, ուկրաինացիները հնարավորություն կունենան ընդլայնելու Եվրոպայից գազի ներկրման ծավալները ռումինական և սլովակյան ուղիներով:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 794

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ