Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ասադը մտահոգված է, նա դրա համար պատճառներ ունի

Ասադը մտահոգված է, նա դրա համար պատճառներ ունի
27.09.2013 | 12:48

ԱՄՆ-ը և ՌԴ-ն համաձայնեցրել են Սիրիայում քիմիական զինքի վերաբերյալ բանաձևի նախագիծը, և այն արդեն քննարկվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Բանաձևի նախագիծը չի նախատեսում ուժի կիրառում` նրա խախտման ժամանակ: Ռազմական ուժի կիրառում նման դեպքերում թույլատրվում է համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության յոթերորդ գլխի: Նախագիծը դատապարտում է քիմզենքի կիրառումը Սիրիայում, սակայն դրա պատասխանատվությունը ոչ մի կողմի վրա չի դնում: Այսպիսով բացառվում է կանխակալ վերաբերմունքի գործոնը մինչ ՄԱԿ-ի փորձագետների հետազոտության վերջնական արդյունքները: Այս չորեքշաբթի վերջիններս վերադարձել են Սիրիա՝ շարունակելու քիմզենքի կիրառման հետ կապված հետազոտությունները: ԱՄՆ-ը և ՌԴ-ն համաձայնեցրել են նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպության որոշման նախագիծը, որը վերաբերում է սիրիական քիմիական զենքի պահեստներին:
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև այս համաձայնությունները կայացան բավական դժվարին քննարկումների արդյունքում, քանի որ Սիրիայում քիմզենքի կիրառման մեջ Միացյալ Նահանգները մեղադրում էր Սիրիայի իշխանություններին, Ռուսաստանը` ընդդիմությանը: Ավելին, ամերիկացիները համարում էին, որ հարցը կարող է լուծվել միայն ռազմական ճանապարհով, ռուսները պնդում էին, թե Ասադին պետք է հնարավորություն տալ ապացուցելու, որ պատրաստ է ընդառաջ գնալու միջազգային հանրության պահանջներին, այն է` քիմիական զենքի չեզոքացմանը: Ասենք, որ երկու շաբաթ առաջ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համաձայնել էր քիմզենքը հանձնել միջազգային հանրությանը և ասել, թե մտադիր է ոչնչացնել քիմզենքի պաշարները, որի համար կպահանջվի մոտ մեկ տարի: Չնայած ամերիկացիները այնքան էլ չեն հավատում, որ Ասադը հավատարիմ կմնա իր խոստումներին, ինչպես նաև համարում են, որ Բաշար Ասադը պետք է դադարի պաշտոնավարելուց իբրև Սիրիայի նախագահ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջերս նույնիսկ ակնարկեց այս մասին, ասելով թե քիմզենքի զինանոցի հանձնման պարագայում անգամ Ասադը պետք է հեռանա նախագահի պաշտոնից: Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ինքը մտավախություն ունի այս առումով: Երեկ նա վենեսուելական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է, թե չի բացառում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների հնարավորությունը իր երկրի նկատմամբ նույնիսկ քիմզենքի չեզոքացման վերաբերյալ իր պարտավորությունների կատարումից հետո: Իսկ ի՞նչ է մտածում Ռուսաստանը: Ի սկզբանե Սիրիայի նախագահին պաշտպանող ռուսները ցանկացած ժամանակ կարող են նահանջել՝ համաձայնություն տալով Սիրիայի նկատմամբ ռազմական գործողությունների կիրառմանը: Այս մասին նույնիսկ հայտարարել էր Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը: Վերջինս ասել էր, որ «եթե Ասադը խաբի», Ռուսաստանը կարող է փոխել իր դիրքորոշումը: Իսկ Ռուսաստանը, որպես կանոն, նահանջում է միայն իր շահերից ելնելով: Նա նահանջում է հարձակվելով:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 878

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ