Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ամերիկացիները կարող են «վաճառվել»

Ամերիկացիները կարող են «վաճառվել»
03.10.2013 | 12:04

ԱՄՆ-ի կառավարության աշխատանքը արդեն մասամբ կանգնեցված է, որը կարող է մոտ ապագայում սպառնալ ԱՄՆ-ի անվտանգությանը: Ամերիկյան ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպերը ասել է, թե ազգային հետախուզական ծառայությունների աշխատակիցները ֆինանսական դժվարություններ ունենալու դեպքում հնարավոր է «վաճառվեն» արտասահմանյան հատուկ ծառայություններին: «Ստեղծված իրավիճակը արտասահմանյան հետախուզական ծառայությունների երազանքն է»,- ասել է նա: Այս պահին արդեն ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների աշխատակիցների մոտ 70 տոկոսը հարկադիր չվճարվող արձակուրդի մեջ է: Ամերիկացիները խուճապի մեջ են, նրանք երկրի ղեկավարությանը կոչ են անում սթափվել և ԱՄՆ-ը հանել տնտեսական ճգնաժամից: Բազմաթիվ ամերիկացիներ իրենց դժգոհությունն են հայտնում սոցցանցերում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 776

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ