Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
04.10.2013 | 00:29

...թե 2018-ի նախագահական ընտրություններից առաջ «Իրավահաջորդ» օպերացիան ընթացքի մեջ է, շահագրգիռներն այլևս անկարող են թաքցնել իրենց «գրգիռները» և բոլոր մակարդակներում անցել են հակահարձակման։ Գևորգ Կոստանյանի «նշանակումից» հետո վերջիններիս այլ բան չի մնում. հողը երերում է նրանց ոտքի տակ, ու թե պահը ճիշտ չօգտագործեն, այն առհավետ կարող են կորցնել: «Հարձակումն» ընթանում է քիչ թե շատ իրենցից ինչ-որ բան ներկայացնող բոլոր խաղացողների մակարդակում: ՈՒմ կարողանում են` իրենցով են անում, ում` ոչ, «չեզոքացնում» են:

Դիտվել է՝ 1962

Մեկնաբանություններ