Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

«Հախից» չեն կարողանում գալ

«Հախից»  չեն կարողանում գալ
04.10.2013 | 11:25

ԵԽԽՎ պատվիրակության կազմից «արտաքսվող» Զարուհի Փոստանջյանին ներկուսակցական լուրջ խոսակցություն է սպասում։ Մեր տեղեկություններով, «Ժառանգությունում», Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, սպասվում է բուռն քննարկում իրենց կուսակցի պահվածքի առնչությամբ։ Հիշեցնենք, որ նրա ստրասբուրգյան «դեբոշը» անգամ կուսակցության շատ անդամների համար անընդունելի էր։ Սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես միշտ, դժվար թե Զարուհու «հախից» գա, հետևաբար ստիպված է լինելու հրապարակավ պաշտպանել նրան։
Ի դեպ, մեր աղբյուրը հետաքրքիր մանրամասն հիշեց. խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ, «Ժառանգության» ցուցակը կազմելիս, Զարուհին իր հայտնի պահվածքով Րաֆֆի Հովհաննիսյանին համոզել է, որ ցուցակում առաջին կինն ինքը պետք է լինի։ Կուսակիցներն այս հանգամանքը կատակախառն պատճառաբանում էին այսպես. «Զառան կամերաներ ու ամբիոններ շատ է սիրում, ԱԺ-ում էլ դրանցից՝ ինչքան ուզես»։
Ժառանգականները հիմա են հասկանում, որ նրան, բացի «կամերաներից», պետք են նաև շոուներ, թեկուզ երկրի վարկանիշը ոտնատակ տալու գնով։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ