Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սիրիայում իրավիճակը դեռևս լարված է

Սիրիայում իրավիճակը դեռևս լարված է
06.10.2013 | 12:19

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը գերմանական Spiegel հանդեսին ասել է, թե ընդդիմության հետ բանակցությունների սեղանին չի նստի, քանի դեռ ապստամբները վայր չեն դրել զենքը: «Կարծում եմ քաղաքական ընդդիմությունը զենք չի կրում: Եթե ապստամբները վայր դնեն զենքը և վերադառնան խաղաղ կյանքի, նրանց հնարավոր կլինի բանակցություններ վարել»,-նշել է Ասադը: Սիրիայի նախագահը ընդգծել է, թե չի վախենում սեփական կյանքի համար և դա է պատճառը, որ հակամարտության ընթացքում չի հեռացել Դամասկոսից: Սիրիայում 2011-ին սկսված մինչև հիմա շարունակվող քաղաքացիական պատերազմի պատճառով մոտ հարյուր հազար սիրիացիներ են զոհվել, իսկ կես միլիոնից ավելին լքել է երկիրը: Ըստ Ասադի Գերմանիան կարող էր միջնորդ դառնալ քաղաքացիական պատերազմի դադարեցման համար: Սիրիայի ազգային հաշտության հարցերով նախարար Ալի Հեյդերն էլ հայտարարել է, թե արդեն սկսվել են բանակցությունները մի քանի ընդդիմադիր խմբերի և կառավարության միջև: Հեյդերը նշել է, թե խոսքը այն խմբերի մասին չէ, որոնք կապ ունեն Ալ Քաիդայի հետ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 833

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ