ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Անհրաժեշտ է նորից բանակցել

Անհրաժեշտ է նորից բանակցել
07.10.2013 | 16:49

ԱՄՆ-ը Իրանին կոչ է անում նոր առաջարկներով հանդես գալ միջուկային հարցի վերաբերյալ: «Իրանը պետք է աշխարհին ցույց տա, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ինդոնեզիայում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում: Թեհրանը չեղյալ է հայտարարել վեցյակի առաջարկը միջուկային ծրագրի շուրջ, Իրանի ներքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը գտնում է, որ պետք է նորից նստել բանակցությունների սեղանի շուրջ նոր առաջարկներով:

Դիտվել է՝ 957

Մեկնաբանություններ