ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Համարիչը պարզ է, իսկ հայտարա՞րը

Համարիչը պարզ է, իսկ հայտարա՞րը
07.10.2013 | 16:54

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեին չի վստահում Վաշինգտոնի քաղաքականությանը, բայց կողմ է դիվանագիտական ջանքեր գործադրելուն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Այաթոլլահն ասել է, որ աջակցում է երկրի նախագահ Հասան Ռուհանիի նախաձեռնությանը, որ հնչել էր Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 68-րդ նստաշրջանում. «Մենք աջակցում ենք կառավարության դիվանագիտական քայլերին ու մեծ նշանակություն ենք տալիս, հավանության ենք արժանացնում այն, ինչ կատարվել է անցած ուղևորության ժամանակ: Այդուհանդերձ, մենք կարծում ենք, որ Նյու Յորք այցի որոշ պահեր եղել են ոչ ճիշտ»,- ասել է Խամենեին, բայց չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի:

Դիտվել է՝ 1038

Մեկնաբանություններ