ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Իսկ գուցե Նեթանյահուին ջի՞նս ուղարկեին

Իսկ գուցե Նեթանյահուին ջի՞նս ուղարկեին
07.10.2013 | 17:50

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Reuters-ին հարցազրույցում քննադատել էր Իրանի վարչակարգը` ասելով, որ ոչ միայն ընտրությունները ազատ չեն, այլև Իրանում արգելված է ջինս կրել, արևմտյան երաժշտություն լսել: Իրանցի բլոգերները հրապարակել են իրենց ջինսով լուսանկարները և ջինսերի խանութների նկարները` ապացուցելու, որ Նեթանյահուն գաղափար չունի, թե ինչի մասին է խոսում:

Դիտվել է՝ 1022

Մեկնաբանություններ