ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Վիզային ռեժիմը դյուրացվեց

Վիզային ռեժիմը դյուրացվեց
10.10.2013 | 11:10

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման և արտահանձնման համաձայնագրին: «Վիզային ռեժիմի դյուրացումը թույլ կտա նոր խթան հաղորդել համագործակցությանը, մասնավորապես, բարձրացնել շարժունակությունը»,- նշված է փաստաթղթում: Նոր կանոնները կարագացնեն վիզայի տրամադրման ընթացակարգը (մինչեւ 10 օր, արտակարգ դեպքում մինչեւ 2 օր), վիզան կէժանանա մինչեւ 35 եվրո, ուսանողների, գործարարների, պաշտոնական պատվիրակությունների, գիտնականների, մերձավոր հարազատների համար պահանջվող փաստաթղթերի թիվը կնվազեցվի:

Դիտվել է՝ 971

Մեկնաբանություններ