Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սնոուդենի հայրը Մոսկվայում է

Սնոուդենի հայրը Մոսկվայում է
10.10.2013 | 11:22

Այսօր, վաղ առավոտյան ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հայրը ժամանել է Մոսկվա: Լոն Սնուդենին դիմավորել է էդվարդի փաստաբան Անատոլի Կուչերենան: BBC-ն նկատել է, որ Լոն Սնոուդենի այցելությունը ցուցադրել են երկու ռուսական հեռուստաալիքներ, այդ թվում` «Россия-24» ալիքը:

Էդվարդի հայրը «Շերեմետևո» օդանավակայանում ասել է, թե համոզված չէ, որ որդին կարող է վերադառնալ հայրենիք` չնայած նրան, որ Կուչերենայի ներկայացմամբ այս այցելությամբ պետք է որոշվի Էդվարդի` Ռուսաստանում մնալ-չմնալու հարցը: «Նա ապրում է իր ունեցած փողերով, որոնք բավականին համեստ են: Դրանք կենցաղում չեն բավականացնում ավելի որակյալ կյանքի համար»,- ասել է փաստաբանը: Սնոուդեն ավագը Մոսկվայում մնալու է մոտ երկու շաբաթ: Նրանից զատ Էդվարդը հանդիպելու է նաև այլ հարազատների: Հայրը` խոսելով մինչ ՌԴ ժամանելը որդու հետ ունեցած կապի մասին, ասել է, թե էդվարդի հետ շփվել է ինտերնետային պաշտպանված չաթի միջոցով: Ասենք, որ Սնոուդենը ներկայացված է Սախարովի անվան մրցանակի 2013-ի համար: Թեև ամերիկացիների մի մասը նրան համարում է հայրենիքի դավաճան, Սնոուդենը ասոցացվում է մարդու իրավունքների պաշտպանի և խոսքի ազատության ջատագովի կերպարի հետ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ