Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Շանտաժ, շանտաժ մինչև վերջ

Շանտաժ, շանտաժ մինչև վերջ
10.10.2013 | 16:45

Ուկրաինացիները հնարավոր է Ռուսաստան այցելելու համար մուտքի արտոնագրի կարիք ունենան: Այս մասին ասել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը: Իհարկե, պաշտոնյան պայման է նշել ` եթե Ուկրաինան ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: «Եթե մենք Մաքսային միության շրջանակներում միասնականացնում ենք անձնագրա-վիզային հսկողությունը և սահմանի վրա չեղյալ ենք համարում հասկացողության այդ տեսակը, ավելի կոշտ պահանջներ կառաջանան նրանց նկատմամբ, ով այդ ռեժիմի մեջ չի մտել»: Ասվել է նաև, թե այն կարող է ձևական առումով չհանգեցնել վիզային ռեժիմի ներդրմանը Ուկրաինայի և ԵՄ չմտած մյուս երկրների հետ, բայց «ելնելով ինտեգրացիոն պրոցեսների տրամաբանությունից, այդպիսի սպառնալիք առկա է»: Ռուսաստանը այս հայտարարությամբ գործի է դնում իր հերթական զենքը` ԵՄ-ի հետ ասոցացվել ցանկացող երկրներին հետ պահելու համար: Ո՞ւնի Պուտինը այլ զենքեր Ուկրաինային ու մյուսներին սպառնալու համար` ցույց կտա ժամանակը: Իսկ այն այնքան էլ կարճ չէ: Մինչև նոյեմբեր դեռ կարելի է շատ բան խոսել ու շանտաժի մի ողջ փունջ հրապարակ հանել:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1060

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ