ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Ռուհանին խաչ է քաշում նոր հորիզոնների վրա

Ռուհանին խաչ է քաշում նոր հորիզոնների վրա
12.10.2013 | 11:39

Իրանի նախագահ Հասան Ռուհանիի վարչակազմը 2013-ին չի անցկացնի «Նոր հորիզոններ» հակաիսրայելյան համաժողովը, որ 2005-ից ամեն տարի տեղի էր ունենում Թեհրանում: Իրանի ղեկավարությունը համաժողովը չեղյալ է հայտարարել, որովհետև չի համապատասխանում նոր իշխանությունների արտաքին քաղաքականությանը, նրանք փորձում են նորմալ փոխհարաբերության ուղիներ գտնել արտաքին աշխարհի հետ: Պահպանողականները դատապարտել են Ռուհանիի որոշումը՝ համաժողովի չեղյալ հայտարարումն անվանելով «աղետ» և «հսկայական սխալ»: Միջոցառման կազմակերպիչները ընդգծում են, որ «Նոր հորիզոններ» համաժողովը խոշորագույն հակասիոնիստական միջոցառում էր, որի չեղյալ հայտարարումը բացասաբար կազդի հակաիսրայելական շարժման վրա:

2013 թ. համաժողովին պատրաստվում էին մասնակցել 63 արտասահմանցի հյուրեր և 50 իրանցիներ: Նրանց հրավերք է ուղարկվել մայիսին, երբ պետության ղեկավարը Մահմուդ Ահմադինեժադն էր:

Դիտվել է՝ 1099

Մեկնաբանություններ