Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բելառուսը Մաքսային Միությունում երկար «չի ձգի»

Բելառուսը Մաքսային Միությունում երկար «չի ձգի»
12.10.2013 | 11:48

Այս մասին ասել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Վերջինս խոսել է ՄՄ-ում Բելառուսի ունեցած տնտեսական խնդիրների մասին: Ասվել է, որ նավթային մաքսատուրքերի գործող քաղաքականության շարունակվելու դեպքում Բելառուսը կարող է մեծ գումարներ կորցնել: Լուկաշենկոն նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոստման մասին, ըստ որի 2014-ի հունվարի 1-ից ՌԴ-ն կվերացնի բոլոր առևտրային սահմանափակումները: Բելառուսի նախագահի խոսքով` Մինսկը ամեն տարի 4 մլրդ դոլար է փոխանցում ՌԴ-ի բյուջեին որպես մաքսատուրք: «Իսկ եթե դրանք մնային երկրում, ես այստեղ արդեն Էմիրաթներ կառուցած կլինեի»,-ասել է Լուկաշենկոն: ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վերջերս ասաց, թե Հայաստանը ՄՄ մտնելուց առաջ պետք է ներկայացնի մեր տնտեսության վիճակը և բացառություններ խնդրի մեզ համար, որպիսիք տրվել են Բելառուսին: Ելնելով Լուկաշենկոյի խոսքից կարելի է ենթադրել, որ եթե Բելառուսի համար է դժվար, ապա առանց որոշ տնտեսական բացառությունների և հատուկ կարգավիճակի Հայաստանը Մաքսային միությունում ընդհանրապես չի ձգի:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1182

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ