Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Coming out»-ը տապալվել է, կան ձերբակալվածներ

«Coming out»-ը տապալվել է, կան ձերբակալվածներ
13.10.2013 | 12:48

Սանկտ Պետերբուրգում ընդհարում է տեղի ունեցել ԼԳԲՏ-ների իրավունքների պաշտպանների և ազգայնականների ու ուղղափառների միջև: ԼԳԲՏ-ների պաշտպանները փորձել են ակցիա իրականացնել նվիրված «Coming out» միջազգային օրվան (բաց խոստովանություն սեռական կողմնորոշման կամ գենդերային նույնականացման մասին), սակայն այն չի էլ սկսվել, քանի որ արդեն իսկ ճնշումներ նե գործադրվել նրանց հակառակորդների կողմից: Մի աղջիկ փորձել է բարձրացնել ակցիայի օրվա խորհրդանիշ դրոշը, նրան անմիջապես գետին են գլորել և դրոշը ոտքի տակ տվել: Նախորդ նմանատիպ ակցիաների հետ համեմատած այս անգամ քարեր, մետաղյա իրեր, հրավառ նյութեր ու ձվեր չեն գործածվել: Հակամարտությունը այս անգամ ընթացել է ուղղափառ ակտիվիստների երգչախմբի աղոթք-երգի ուղեկցությամբ: Քաղաքի իրավապահները հայտնել են 67 ձերբակալվածների մասին` այդ դեպքում, երբ իրավապաշտպան կազմակեպությունների ներկայացուցիչները ավելի մեծ թվի մասին են խոսում: Ձերբակալվել են բոլոր կողմերի մասնակիցներից, այդ թվում և մեկ հոգևորական: Ոստիկանությունը որևէ միջամտություն չի ցուցաբերել:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 879

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ