Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Հայտնի տասնչորսը

Հայտնի տասնչորսը
13.10.2013 | 14:34

Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղերին ընդառաջ գնալով մեծանում է այն հավաքականների ցանկը, ովքեր 2014-ն երջանկություն են ունենալու վիճարկելու աշխարհի հերթական չեմպիոնի տիտղոսը: Այս պահի դրությամբ դրանք տասնչորսն են` Իտալիա, Բելգիա, Հոլանդիա, Գերմանիա, Շվեյցարիա, ԱՄՆ, Կոստա Ռիկա, Ճապոնիա, Իրան, Հարավային Կորեա, Ավստրալիա, Արգենտինա, Կոլումբիա եւ Բրազիլիա, ով տանտիրոջ իրավունքով է մասնակցելու առաջնությանն ու բնականաբար ազատված էր ընտրական փուլի խաղերից: Գործնականում կասկած չկա, որ նրանց կմիանան Իսպանիայի, Էկվադորի, Չիլիի ու Հոնդուրասի հավաքականները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ