Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իրան-Արևմուտք բանակցությունները մեկնարկել են

Իրան-Արևմուտք բանակցությունները մեկնարկել են
15.10.2013 | 12:17

Այսօր Ժնևում սկսվում է հանդիպումը Իրանի և «5+1» խմբի միջև, որի մեջ մտնում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները: Երկօրյա բանակցությունների ընթացքում կքննարկվի Իրանի միջուկային ծրագրի հարցը: Հայտնի է, որ Արևմուտքը Իրանից պահանջում է 20 տոկոսով կրճատել ուրանի հարստացումը և դրա մի մասը ուղարկել արտերկիր` Իրանի նկատմամբ իրականացվող սանկցիաների թեթևացման դիմաց: Օրերս Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արակչին հայտարարել էր, թե ուրանի մեկ գրամ անգամ երկրից դուրս չեն հանի:

Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը հույս է հայտնել, թե կողմերը կարող են «ճանապարհային քարտեզ» մշակել խնդրի կարգավորման համար, իսկ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, թե կցանկանար համաձայնության հասնել կես տարում: Նշենք, որ ժնևյան այս հանդիպումից շաշափելի արդյունքներ չեն սպասվում` նկատի ունենալով Իրանի ղեկավարության տրամադրվածությունը: Իրանը ցանկանում է հարաբերությունները կարգավորել Արևմուտքի հետ` միաժամանակ զիջումների չգնալով: Կարծում ենք սա նկատի ունենալով էր օրերս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել, թե «բաց աչքերով» հետևելու են Իրանի գործողություններին և իրանցիները պետք է խոսքը գործի վերածեն: Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորման և Իրանի միջուկային ծրագրի կանգնեցման հարցում միջազգային հանրությունը հույսեր է կապում նոր նախագահ Հասան Ռուհանիի հետ: Վերջինս արդեն աչքի է ընկել իր չափավոր քաղաքականությամբ: Նախկինում նա հանդես էր եկել որպես սոցցանցերի մատչելիության կողմնակից և կոչ արել նվազեցնել կանանց արտաքինի նկատմամբ խիստ պահանջները, իսկ երեկ Թեհրանի համալսարանում իր ելույթի ժամանակ Ռուհանին հայտարարել է, թե իր վարչակազմը չի հանդուրժի «կանխակալ ճնշումը» համալսարանների նկամամբ: Հայտարարությունն ուղղված է եղել պահպանողականներին, ովքեր վերջին տարիներին ուսանողական շարժման որոշ ակտիվիստների պարտադրում էին հեռանալ կրթական ասպարեզից:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ