Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իրան-Արևմուտք սառույցը ճաքեր է տալիս

Իրան-Արևմուտք սառույցը ճաքեր է տալիս
17.10.2013 | 14:12

Անցած օրերին Ժնևում տեղի ունեցած Իրանի և «5+1» երկրների միջև տեղի ունեցած բանակցությունների ընթացքում դրական արդյունք է գրանցվել: Այն թեև շոշափելի չէ, բայց կարող է լավ հիմք դառնալ Արևմուտք-Իրան հարաբերությունների հետագա կարգավորման համար: Բանակցությունների այս փուլի ավարտին հայտարարություն է ընդունվել, որով կողմերը ծրագրում են շարունակել բանակցությունները միջուկային խնդրի լուծման ճանապարհները գտնելու համար: Կողմերը նաև նախնական պայմանավորվածություն ունեն մոտակա ժամանակներում Շվեյցարիայում բանակցությունների նոր հանդիպում անցկացնելու համար: Բայց սա դեռ բոլորը չէ: Երևում է, Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանի կողմից Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քաղաքականության շնորհիվ հակամարտության սառույցն առաջին ճաքերն է տալիս: Հանդիպման արդյունքում Իրանի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները պայմանավորվել են առաջիկա երկու շաբաթվա ընթացքում վերականգնել 2011-ի նոյեմբերից ընդհատված դիվանագիտական հարաբերությունները: Իրանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է և ԱՄՆ-ը: Թեև վերջինս պետքարտուղար Ջոն Քերրի մակարդակով հայտարարեց, թե կույր հավատ չունի Հասան Ռուհանի իշխանության նկատմամբ, այնուամենայնիվ, մտադիր է հնարավորության տալ Իրանին: Հակառակ այս երկու երկրների` Ֆրանսիան կոշտ դիրքորոշում ունի Իրանի առնչությամբ և թերահավատ է Իրանի իշխանությունների խոստումների նկատմամբ: Պաշտոնական Թեհրանի` ազնիվ մղումների մասին հայտարարություններով բոլորովին խադավառ չէ և Իսրայելը: Պաշտոնական Թել Ավիվը հայտարարել է, թե չպետք է թուլացնել ճնշումները Իրանի նկատմամբ: Հիշեցնենք, որ Արևմուտքը Իրանից պահանջում է 20 տոկոսով կրճատել ուրանի հարստացման ծրագիրը և ուրանի ավելցուկի մի մասը տեղափոխել արտերկիր: Պաշտոնական Թեհրանը հայտարարել էր ծրագրի կրճատման վերաբերյալ համաձայնության մասին` մերժելով պահանջի երկրորդ մասը: Այս առումով Ժնևի երկօրյա բանակցությունների ընթացքում որևէ դրական տեղաշարժ չի արձանագրվել:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 928

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ