Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մոլդովացիները կկարողանան ազատ ելումուտ անել Եվրոպա

Մոլդովացիները կկարողանան ազատ ելումուտ անել Եվրոպա
18.10.2013 | 11:28

Մոլդովա- ԵՄ վիզային ռեժիմի ազատականցման շուրջ ընթացող բանակցությունները հասել են մի հանգրվանի, որ մոլդովացիները կկարողանան ազատ մեկնել ԵՄ երկրներ: Առայժմ խոսվում է, իհարկե, միայն կարճաժամկետ այցելությունների մասին: Այս մասին ասել է Մոլդովայում գտնվող ԵՄ պատվիրակության ղեկավար Պիրկա Տապիոլան: «Խոսքը Մոլդովային Շենգեն գոտու մեջ ներգրավման մասին չէ, այլ Մոլդովայի քաղաքացիների ազատ տեղաշարժման: Դա մեծ քայլ կլինի այն մոլդովացիների համար, ովքեր ուզում են ճամփորդել առանց արգելքների: Նրանք կարող են հերթ չկանգնել հյուպատոսությունների առջև փաստաթղթեր հանձնելու համար, այլ պարզապես կարող են նստել ինքնաթիռ կամ մեքենա և գնալ»,- պարզաբանել է Տապիոլան: Վերջինս կոնկրետ ժամկետ չի նշել մոլդովացիների` Եվրոպա ազատ ելումուտի համար և ասել է, թե ամեն ինչ կախված կլինի Մոլդովայի ջանքերից այդ ուղղությամբ: «Մենք կարող ենք որոշումը ընդունել Մոլդովա -ԵՄ գործողությունների պլանի երկրորդ փուլի ավարտից հետո»: Սրանով, կարծում ենք, Եվրոպան իր դռներն է բացում Մոլդովայի համար վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ և փորձում քաջալերել այս երկրին ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի նախաստորագրման կամ ստորագրման համար: Մոլդովայի տնտեսությունը արդեն բավականին տուժել է ռուսական շուկայի հետ խնդիրներ ունենալով, բայց, չնայած դրան, մինչ այժմ հետ չի կանգնել ԵՄ-ի հետ ասոցացվելու իր մտադրությունից: Եթե Մոլդովան հավատարիմ մնա ինքն իրեն, ապա Եվրոպան նրան շատ ավելին կառաջարկի: Վիզային ռեժիմի ազատականացումը առաջին քայլն է այդ ճանապարհին:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ