Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մինչև հոկտեմբերի 27

Մինչև հոկտեմբերի 27
18.10.2013 | 12:44

Վրաստանը պատրաստվում է հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահի ընտրություններին:

Այդ առթիվ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը և «Համաձայնություն» քաղաքագիտական կենտրոնը հրավիրել էին սեմինար-քննարկում՝ «Վրաստան. նախագահական ընտրություններ և եվրոպական հեռանկարներ» թեմայով: Քննարկմանը հրավիրված էր ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:

Վրաստանի նախագահի թեկնածուների ծրագրերը թարգմանված էին հայերեն և սեմինարից առաջ բաժանվեցին մասնակիցներին՝ դրանց ծանոթանալու նպատակով:

ՀՀ-ում Վրաստանի դեսպանը նշեց, որ մրցակցությունն ընթանալու է երեք հիմնական թեկնածուների միջև՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Դավիթ Բաքրաձեի, «Վրացական երազանք-Ժողովրդավար Վրաստան» կուսակցության նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեի միջև:

2008-2012 թ.թ. Դավիթ Բաքրաձեն եղել է Վրաստանի խորհրդարանի նախագահ, իսկ ներկայումս Վրաստանի խորհրդարանային փոքրամասնության լիդեր է: Գիորգի Մարգվելաշվիլին մինչև նախագահի թեկնածու առաջադրվելը զբաղեցնում էր Վրաստանի կրթության և գիտության նախարարի պաշտոնը:

Նինո Բուրջանաձեն հայտնի դարձավ 2003 թ. Վարդերի հեղափոխությամբ, այնուհետև նա 2004-2008 թթ. զբաղեցնում էր Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը:

ՀՀ-ում Վրաստանի դեսպանը նշեց, որ Մաքսային միության վերաբերյալ Վրաստանի պաշտոնական դիրքորոշումը եղել է այն, որ ցանկացած պետություն ազատ է իր ընտրության մեջ: Հայաստանի դիրքորոշումը նա համարեց Հայաստանի ներքին խնդիր:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա ՀՀ-ում Վրաստանի դեսպանը նշեց, որ Վրաստանը զբաղված է իր ինստիտուտները զարգացնելով:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 904

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ