Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վրաստանին մաղթեցին ժողովրդավարական ընտրություններ

Վրաստանին մաղթեցին ժողովրդավարական ընտրություններ
18.10.2013 | 13:19

«Ֆրիդրիխ Էբերտ»-ի և «Համաձայնություն» կենտրոնի հրավիրած սեմինարի ժամանակ խոսք եղավ Վրաստանում հայկական դպրոցների մասին: ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին նշեց, որ Վրաստանում հայկական դպրոցները ֆինանսավորվում են պետության կողմից:

Անդրադառնալով Վրաստանում նախագահի ընտրություններին՝ ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, որպես ժողովրդավարության նախապայման, նշեց խարիզմատիկ լիդերի չլինելը, որին հասարակությունը չի նայում որպես Աստծո կամ առաքյալի:
Պատասխանելով սեմինարի մասնակիցների հարցերին՝ ՀՀ-ում Վրաստանի դեսպանը նշեց, որ Վրաստանում ձևավորվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով:
«Համաձայնություն» քաղաքագիտական կենտրոնի նախագահ, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի կարծիքով՝ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները ռազմավարական են, և ՀՀ-ի՝ Մաքսային միությանը միանալու որոշումն իր անդրադարձն է ունենալու այդ հարաբերություններում:
Դավիթ Շահնազարյանը հույս հայտնեց, որ շուտով մեր ժողովուրդը կկարողանա Վրաստանին շնորհավորել ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու առթիվ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ