Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կոմունիստներին «քոքահան անելու» կոչեր ՈՒկրաինայում

Կոմունիստներին «քոքահան անելու»  կոչեր ՈՒկրաինայում
19.10.2013 | 12:56

Ուկրաինայում քաղաքական, գիտության և մշակութային մի քանի տասնյակ գործիչներ առաջարկել են հանրաքվե անցկացնել Ուկրաինայի կոմունիստական կուսակցության գործունեության արգելքի վերաբերյալ: Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Էդուարդ Գուրվիցը հայտարարել է, թե մոտակա ժամանակներում խորհրդարանում կստեղծվի միջֆրակցիոն նախաձեռնություն` կոմունիստական գաղափարախոսության վերացմանն ուղղված գործընթացը համակարգելու համար: Ըստ պատգամավորի, Ուկրաինայի բոլոր շրջաններում կստեղծվեն շտաբներ, որոնցով հնարավոր կլինի համախմբել երկրի բոլոր ժողովրդավարական ուժերին և ներգրավել գործընթացի մեջ: Գուրվիցն ասել է, թե մինչ հանրաքվեն անհրաժեշտություն կլինի փոփոխություններ մտցնել հանրաքվեի մասին օրենքի մեջ: Նախաձեռնողները կոմկուսի նկատմամբ նման տրամադրվածությունը բացատրում են այս կուսակցության գործունեությամբ. կոմունիստները սովետական իշխանության ժամանակ Ուկրաինայում ոչնչացրել են եկեղեցիներ, բազմաթիվ մարդիկ տուժել են պատերազմի և Գոլոդոմորի ժամանակ: «Դա զառանցանք է: Կոմունիստներին կարող են արգելել միայն ֆաշիստները»,-ասել է ԳՌ-ի կոմկուսի ֆրակցիայի պատգամավոր Ալեքսանդր Զուբչովսկին: Էդուարդ Գուրվիցի խոսքով` կոմկուսին «քոքահան անելու» նախաձեռնությանը աջակցություն են հայտնել Ուկրաինայի մի շարք մտավորականներ, այդ թվում` Ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար Իգոր Յուխնովսկին, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Լես Տանյուկը, բանաստեղծ Վլադիմիր Ցիբուլկոն, գրող Յուրի Վիննիչուկը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ