Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ֆրանսիան ԱՄՆ-ից բացատրություն է պահանջում

Ֆրանսիան ԱՄՆ-ից բացատրություն է պահանջում
21.10.2013 | 14:09

Այս մասին գրել է ֆրանսիական «Le Monde»-ը: Թերթի տրամադրության տակ են հայտնվել ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի փոխանցած փաստաթղթերը, որոնք վկայում են ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության կողմից ֆրանսիացիների ավելի քան 70 մլն հեռախոսային խոսակցությունների լսումների մասին: Փաստաթղթերի մեջ առկա են տվյալներ երեսուն օրվա ընթացքում` 2012-ի դեկտեմբերի 10-ից մինչև 2013-ի հունվարի 8-ը ֆրանսիացիների 70 մլն 300 հազար հեռախոսային տվյալների գրառումների վերաբերյալ: Այս առիթով Ֆրանսիայի արտգործնախարարություն է հրավիրվել Ֆրանսիայում ԱՄՆ-ի դեսպան Չարլզ Ռիվկինը:

Այսօր պաշտոնական Մեքսիկան նույնպես հայտարարություն է արել ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից երկրի նախկին նախագահ Ֆելիպե Կալդերոնի էլեկտրոնային գրառումների լրտեսման առնչությամբ: Ըստ Էդվարդ Սնոուդենի բացահայտումների ամերիկացիները Կալդերոնին լրտեսել են դեռևս նրա նախագահության ժամանակ: Կալդերոնի էլեկտրոնային փոստը ջարդվել է 2010-ին: Մեքսիկայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե նման գործողությունները անօրինական են և հակասում են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների տրամաբանությանը: Մեքսիկացիները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ են արել հետաքննություն անցկացնել հարցի առնչությամբ:

Ավելի վաղ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը որպես բողոքի նշան հետաձգել էր իր պաշտոնական այցը ԱՄՆ` Բրազիլիայում ամերիկյան լրտեսների վարած գործողությունների պատճառով: Սնոուդենի փաստաթղթերով ամերիկյան հատուկ ծառայությունները լրտեսել էին ոչ միայն Բրազիլիայի նախագահին, այլև նրա օգնականներին և պետական նավթային «Petrobras» ընկերության աշխատակիցներին` հետևելով նրա էլեկտրոնային նամակները:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 843

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ