Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ադրբեջանի նոր/ հին կառավարությունը

Ադրբեջանի նոր/ հին կառավարությունը
23.10.2013 | 18:12

Ադրբեջանի նորընտիր նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է կառավարության կազմը: Մեծ փոփոխություններ չեն եղել` պաշտպանության 63-ամյա նախարար Սաֆար Աբիևին, որ պաշտոնավարում էր 18 տարի, փոխարինել է ներքին զորքերի հրամանատար Զաքիր Հասանովը, իսկ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Ֆիզուլի Ալեքպերովին` Սոցիալական պաշտպանության հիմնադրամի նախագահ Սալիմ Մուսլիմովը: Վարչապետի պաշտոնում Միլի մեջլիսը 112 կողմ, 2 դեմ ձայներով հաստատել է Արթուր Ռասիզադեի թեկնածությունը:

Դիտվել է՝ 1005

Մեկնաբանություններ