ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Օբամա-Օլանդ հեռախոսազրույցը չի՞ գաղտնալսվել

Օբամա-Օլանդ հեռախոսազրույցը չի՞ գաղտնալսվել
23.10.2013 | 18:16

ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունները վերահսկել են ֆրանսիացիների հեռախոսազրույցները: Էդուարդ Սնոուդենի հերթական բացահայտումը հրապարակել է ֆրանսիական «Լե Մոնդը»: Հրապարակումից հետո Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը բացատրություններ է ստացել Փարիզում ԱՄՆ դեսպանից: Նույն թեմայով հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Օլանդն իր խոր դժգոհությունն է հայտնել և հայտարարել, որ դաշնակիցների ու ընկերների միջև նման փաստեր չպետք է լինեն, քանի որ խախտում են ֆրանսիացիների անձնական կյանքի իրավունքը: Օբաման համաձայնել է համագործակցել և պարզել գաղտնալսման գործով մանրամասները:

Դիտվել է՝ 2315

Մեկնաբանություններ