ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Ադրբեջանը չպետք է մեկ ուղղությամբ նայի

Ադրբեջանը չպետք է մեկ ուղղությամբ նայի
23.10.2013 | 18:18

Ադրբեջանը չպետք է նայի մեկ ուղությամբ` ասել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնարարար Արազ Ազիմովը` մեկնաբանելով Մաքսային և Եվրասիական միություններին անդամակցության հարցը: Փոխնախարարը գտնում է, որ ունենալով լայն հնարավորություններ` Ադրբեջանը պետք է մասնակցի բոլոր ձևաչափերին, այնուհանդերձ նա գտնում է, որ այդ միություններում շատ ոլորտներ կան, որոնց մասին քննարումներ են պետք: «Ադրբեջանը պետություն է, որը պատրաստ է համագործակցության ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,-ասել է Ազիմովը:

Դիտվել է՝ 1156

Մեկնաբանություններ